Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մարսելի քաղաքային խորհուրդը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը

Մարսելի քաղաքային խորհուրդը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը
20.11.2020 | 14:56

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը տեղեկացնում է.

«Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշրջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով»:

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ